Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 նոյեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:00-ին «FoodPark by DownTown»-ում (Իսակով 11) կանցկացվի IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։ Առաջնությունն անցկացվելու է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։ Մրցանակակիրները կպարգևատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Հարկավոր է կազմել թիմեր և մասնակցել միջոցառմանը։ Միջոցառմանն առանձին թիմերով կմասնակցեն IT և Web3 համայնքի ներկայացուցիչները: Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությանը։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:

Մշակույթ

12:00-ից HayArt մշակութային կենտրոնում /Մաշտոցի պողոտա 7ա/ Երևանում երրորդ անգամ տեղի կունենա HSE DESIGN DAYS փառատոնը՝ նվիրված դիզայնին, արվեստին և մշակույթին /նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 22-ը/: Այցելուներին սպասում են հետաքրքիր դասախոսություններ և ճանաչողական վարպետության դասեր, անիմացիայի ցուցադրություն և պաստառների ցուցահանդես, ինչպես նաև բաց քննարկումներ՝ դիզայնի ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Փառատոնի մասնակիցներից են Իգոր Գուրովիչը, Մաքսիմ Ալիմկինը, Միտյա Խարշակը, Պավել Վիչևը, Ստաս Ժիցկին, Վադիմ Բուլգակովը, Հայարփի Հակոբյանը, Մարիա Պանինան, Գարեգին Մարտիրոսյանը և uptown yerevan, kolokolchik, move2armenia և urban armenia նախագծերի թիմերը:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում