Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի արած հայտարարությունը։ 

«Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմին», - նշել է Միխայիլ Գալուզինը։ 

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ 

Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք  Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ 

2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել հարթակի 3-րդ հանդիպումը, որի արդյունքներով մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն։ Այս հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցել։   

Հայերեն Español فارسی ქართული

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ