Սիրիական զորքերը Հալեպում և Իդլիբում հետ են մղում զինյալների հարձակումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք ավելի քան 20 բնակավայր են գրավել Հալեպ քաղաքից դեպի հյուսիս և արևմուտք։ Հակահարձակում է սկսվել նաև Իդլիբում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Al Mayadeen-ը։

Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ կառավարական ուժերն  իրականացված գործողության ընթացքում ազատագրել են Էլ Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ են տեղափոխվել օգնական ուժեր Սիրիայի այլ շրջաններից։ Փակվել է երթևեկությունը Դամասկոսն ու Հալեպը կապող M-5 միջազգային մայրուղով՝ զինված հարձակումների սպառնալիքի պատճառով։

«Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակից արմատական ​​խմբավորումների զինյալները նոյեմբերի 27-ի դավադիր հարձակման ընթացքում վտանգավոր հեռավորությանբ մոտեցել են Հալեպին և գրավել մի քանի նպաստավոր դիրքեր քաղաքից 7-10 կմ հեռավորության վրա։

Հալեպի մերձակայքում ռազմաճակատի մի քանի հատվածներում կառավարական ուժերին հաջողվել է զսպել հակառակորդի առաջխաղացումը, նա կորուստներ է կրել, ոչնչացվել է մի քանի հարյուր զինյալ: 

Al Mayadeen-ը նաև հաղորդում է, որ սիրիական բանակը հետ է մղում զինյալների հարձակումն Իդլիբում։ Ըստ հրապարակման՝ բանակը կանգնեցրել է «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակիցների առաջխաղացումը Իդլիբի հարավ-արևելյան ճակատում և հակահարձակում է սկսել՝ փորձելով հետ գրավել զինյալների գրաված դիրքերը։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել