Նոյեմբերի 29-ի անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 նոյեմբեր,  2024            

Պետական կառույցներ

11:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Պետրոս Ալահայտոյան-90» հոբելյանական գիտաժողով՝ նվիրված երաժշտագետ, բանահավաք, խմբավար ու հասարակական գործիչ Պետրոս Ալահայտոյանի ծննդյան 90-ամյակին։ Պետրոս Ալահայտոյանը եղել է Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանի աշակերտը։ Հոբելյանական գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։ 

15:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» (Demographic history and genetic variation of the Armenian population) գիտական աշխատության շնորհանդեսը։ Աշխատությունը հրապարակված է «The American Journal of Human Genetics» ամսագրում։ Շնորհանդեսը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստի ժամանակ։ Հետազոտությունը ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Եվրոպական հետազոտական խորհրդի (ERC), Մարի Կյուրի անհատական կրթաթոշակի, ESF DoRa PROGRAMME-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարանի նիստերի դահլիճում (Օլիմպիյսկի պողոտա 9) տեղի կունենա «Ինքնությունը Անդրկովկասում և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին ելույթ կունենան ռուս և հայ առաջատար փորձագետներ, ինչպես նաև գիտական, մշակութային և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը: Հնարավորություն մամուլի ներկայացուցիչների համար՝ մասնակցել միջոցառման բացմանը և բոլոր նիստերին, անհատական հարցազրույցներ հիմնական բանախոսների հետ, ստանալ հասանելիություն միջոցառման նյութերին: Հեռ.+374 77 978895, էլ.փոստ՝ gsaf@sci.am, պաշտոնական կայք՝ www.geghard-saf.am:

15:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «VIP» սրահում /Խորենացի 15/ ՓՄՁ ոլորտը ներկայացնող միությունների 25.11.2024թ. բաց նամակը ստորագրած թվով 15 կառույցների անունից հրավիրում ենք մասնակցելու ՓՄՁ ոլորտը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների կողմից կազմակերպվող մասնագիտական քննարկմանը, որը նվիրված է լինելու հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին՝ մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը։ Միջոցառմանը հրավիրված են՝ ՀՀ փոխվարչապետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ ՊԵԿ նախագահի ժամականավոր պաշտոնակատարը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը և անդամները, ՓՄՁ ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների ներկայացուցիչները։ Հայաստանի գործատուների հանրապետական միություն, հեռ. (+374) 95 527 421: 

15:00-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի կունենա «Ներառական գաղափարներ. ձևավորելով դիմակայունություն հակամարտությունից տուժած Ջերմուկ համայնքում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը և ծրագրի շրջանակում մշակված «Ներառական, սոցիալ-հուզական և հոգեսոցիալական համալիր ռազմավարություններ դպրոցական համակարգում» ուղեցույցի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացրել է «Ներառում Հայաստան» ՀԿ-ն՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍՆ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուղեցույցը համահեղինակած միջազգային փորձագետներ։ 

19:00-ին Հովհաննիսյան ինստիտուտում տեղի կունենա դիվանագետ, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի «Ազատագրություն եւ հեղափոխություն. քննական փորձեր արդի հայոց պատմության» գրքի շնորհանդեսը։ Հատորը կազմված է տասը հոդվածներից, որոնք հեղինակը գրել է 1980-ականներից 2020-ականներն ընկած ժամանակահատվածում։

Մշակույթ

18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա շոշափելի պատկերազարդումների ցուցահանդես-շնորհանդես. ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀԱՊ-ի ժողովածուից Գրիգոր Խանջյանի Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների հեղինակային էսքիզները։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակների շնորհանդեսը հեղինակային էսքիզներ, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում