Բայդենը Նեթանյահուին հորդորել է Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնագիր կնքել Լիբանանում հրադադարից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ ամերիկացի երկու պաշտոնյաների, որոնց անունը չի հաղորդվում, Բայդենի և Նեթանյահուի զրույցը կայացել է այն բանից հետո, երբ Իսրայելի նախարարների կաբինետը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին։ Բացի Լիբանանից, երկու ղեկավարները զրուցել են ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման մասին։

«Այժմ մենք հնարավորություն ունենք: Եկեք ազատենք պատանդներին», - Բայդենի խոսքերն են հաղորդել աղբյուրները։

Նրանց խոսքով՝ Իսրայելի վարչապետը դրական է արձագանքել` ասելով, որ ցանկանում է փորձել:

Իսրայելի բարձրաստիճան նախարարներից մեկն էլ Axios-ին հայտնել է, որ Նեթանյահուն շահագրգռված է պատանդների ազատ արձակմամբ, բայց այնպես, որ այդ գործարքը նրան չպարտադրի համաձայնել պատերազմի դադարեցմանը և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանը Գազայից:

«Գազայում համաձայնության հասնելու ջանքերը թարմացնելու մտադրություն կա, բայց պարզ էր, որ նախ պետք է ավարտվի Լիբանանում պատերազմը: Այժմ ՀԱՄԱՍ-ն ավելի թույլ դիրքերում է, քանի որ «Հեզբոլլահ»-ը դուրս եկավ պատերազմից», - ասել է նախարարը:

Մերձավոր Արևելք

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնությունից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որ պատրաստ է համագործակցել Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնելու համար։ Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Գազայում պատերազմի դադարեցում և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում անկլավից:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում