ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։
Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը քաղաքն ամբողջությամբ վերահսկում է տեսախցիկներով, երթևեկությունը կարգավորում լուսացույցներով։
Լոս Անջելեսի Տրանսպորտի դեպարտամենտը 52 տարբեր ծառայություններ է մատուցում տարածաշրջանի համար՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության բարելավում և մասնավոր օպերատորների թույլտվություններ: