Աշխարհ

Միջազգային քրեական դատարանի դատախազը Մյանմայի նախագահի պաշտոնակատարին կալանավորելու խնդրագիր է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Միջազգային քրեական դատարանի դատախազը Մյանմայի նախագահի պաշտոնակատարին կալանավորելու խնդրագիր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Ասադ Ահմադ Խանը խնդրագիր է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնին, որը, իրավաբանի ձևակերպմամբ, մարդկության դեմ հանցագործություններ է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՄՔԴ-ի կայքում:

«Համակողմանի, անկախ և անաչառ հետաքննությունից հետո եկել ենք այն եզրակացության, որ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ ավագ գեներալ և Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը քրեական պատասխանատվություն է կրում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար»,- նշել է Խանը:

Նրա հավաստմամբ՝ Հլայնը մեղավոր է երկրում բնակվող ռոհինջա էթնիկ խմբի ներկայացուցիչներին 2017 թվականին արտաքսելու և հալածելու համար: Խանը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ իր գերատեսչությունը Մյանմայի բարձրաստիճան պաշտոնյայի կալանավորելու խնդրագիր է ներկայացրել ՄՔԴ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում