Աշխարհ

Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է լիբանանցիներին դեպի հարավ երթևեկությունն արգելելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է լիբանանցիներին դեպի հարավ երթևեկությունն արգելելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին նախազգուշացրել է լիբանանցիներին Լիտանի գետից դեպի հարավ տեղաշարժի արգելքի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը գրել է X-ում։

«Ձեր և ձեր մտերիմների անվտանգության համար ձեզ արգելվում է շարժվել դեպի հարավ՝ դեպի այն գյուղերը, որոնք Իսրայելի պաշտպանության բանակը խնդրել է տարհանել։ Ցանկացած շարժում դեպի այս վայրերը ձեզ վտանգի տակ է դնում: Տեղեկացնում ենք, որ այսօր երեկոյան ժամը 17.00-ից մինչև վաղը առավոտյան ժամը 07.00-ն Լիտանի գետից դեպի հարավ երթևեկությունը փակ է լինելու»,- գրել է Ավիչայ Էդրին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում