Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 նոյեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

10:00-ին Ազգային ժողովի 314 սրահում կգումարվի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

09:30-ից «Դվին» հյուրանոցում /Պարոնյան 40/ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվում է զբոսաշրջային MICE (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) ֆորում, որին հրավիրված միջազգային հինգ փորձագետների մասնակցությամբ կայանալու են պանելային քննարկումներ, ինչպես նաև ինտերակտիվ աշխատարաններ։ +374 99411111:

10:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը. անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Գիտաժողովին կմասնակցեն դիվանագիտական, գիտական, կրթական, պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ։ Զեկուցումներով հանդես կգան հետազոտողներ ԱՄՆ-ից, Եթովպիայից, Հայաստանից, Սիրիայից։ Անվտանգային տեղաշարժերը Հարավային Կովկասում վերաձևավորվում են Պարսից ծոցը Սև ծովին միացնող Հյուսիս-Հարավ միջանցքի և Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող Միջին միջանցքի մեգածրագրերի իրագործման համատեքստում։ ՀՀ ԳԱԱ

10:30-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի Հրաչյա Թամրազյան դահլիճում տեղի կունենա «Միջնադարագիտական 10-րդ միջազգային գիտաժողով»-ի պաշտոնական բացումը: Այս տարի լրանում է Մատենադարանի երիտասարդական գիտաժողովի 10-րդ հոբելյանական տարին։ Այդ կապակցությումբ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, գիտաժողովն այսուհետև հանդես կգա նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» անվանումով: Նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում անցկացվող գիտաժողովին կմասնակցեն շուրջ երեք տասնյակ հետազոտղներ հայաստանյան և արտասհամանյան գիտակրթական տարբեր հաստատություններից: Առաջին անգամ գիտաժողովի շրջանակում տեղի կունենա նաև «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակի հիմնադիր և հովանավոր, Ֆրեզնոյի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ պրոֆ. Պարլօ Տէր-Մկրտիչեան: 

15:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության թեմայի կրթական հեռանկարները» միջոցառումը: Ուրուգվայից իր ուսուցչի հետ հատուկ այս նպատակով Հայաստան ժամանած 17-ամյա Ռոմինա Ֆախարդոն միջոցառմանը ներկայացնելու է իր հեղինակած «Ճանաչման և լռության միջև» էսսեն, որը հաղթող է ճանաչվել Ուրուգվայի միջնակարգ դպրոցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում անցկացված շարադրությունների մրցույթում: Մրցույթի նպատակը, ոգեկոչումից զատ, Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցումն է և կրթական նախաձեռնություններով հանդես գալը: Ուրուգվայը, որն առաջինն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետևողական քայլեր է ձեռնարկում նաև Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ուղղությամբ: Միջոցառմանը ներկա կլինեն հայաստանյան ավագ դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ: Ողջույնի խոսքեր՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյան, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյան: ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին, +374 10 39 09 81:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին ԿԽՄԿ պատվիրակության գրասենյակում (Նաիրի Զարյան 73/3) Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը կազմակերպում է դասընթաց լրագրողների համար։ Դասընթացի շրջանակներում կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, անհայտ կորած անձանց հարցերով աշխատանքը և այլ օգտակար հարցեր։ Դասընթացի լեզուն հայերենն է։ Դասընթացի տեսական մասն ավարտելուց հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցները կմեկնեն լրագրողական շրջայցի Արմավիրի մարզի համայնքներ, որտեղ հնարավորություն կունենան հանդիպելու 2020թ-ի սրացման առնչությամբ անհայտ կորած անձանց ընտանիքներին, նրանց սատարող կառույցներին, այդ թվում՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։ Լրագրողական շրջայցին առնչվող ճանապարհածախսը և սննդի ծախսերը կհոգա ԿԽՄԿ-ն։ Վան, Մխիթար, Տաթև: Զառա Ամատունի 099 011 360:

13:30-ից «Opera Suite» հյուրանոցում (Բաղրամյան պող.1-3) Հանրային լրագրության ակումբը և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ն հրավիրում են մասնակցելու «Մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջության ապահովման և զարգացման կարևորությունը» թեմայով համաժողովին։ Համաժողովն անցկացվում է «Ինտերնյուսը Հայաստանում» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Համաժողովին ներկա կլինեն լրատվամիջոցների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ։ Հանրային լրագրության ակումբի հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյան 093270808: 

14:00-ից «Անի Գրանդ» հյուրանոցի «Արենի» սրահում (Հանրապետության 65) Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է լուսաբանելու «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։ Միջոցառումը կազմակերպվում է «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ աջակցելով քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը Հայաստանում և տարածաշրջանում: (374) 77 52-89-10:

Մամուլի ակումբներ

14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ տեղի կունենա «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը» խորագրով Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ տեսակամուրջ։ «Ինչպե՞ս են իրականացվում Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ մշակված նախագծերը: Ինչպե՞ս է օգնում հաշմանդամներին միջազգային վերականգնողական թվային հարթակը: Եվրասիական միության քաղաքացիներին ի՞նչ հնարավորություններ է ընձեռում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը», այս մասին տեսակամրջի ընթացքում կպատմեն. Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը, բժշկական կիբեռնետիկայի արտադրանքի մշակման ոլորտի փորձագետ Մաքսիմ Գոլովանովը:

Մշակույթ

14:00-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին: Այս տարի նշվում է փառատոնի 5-ամյակը: Ասուլիսի բանախոսները կներկայացնեն հոբելյանական փառատոնի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյան, դիրիժոր Հարություն Արզումանյան, «ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյան: ՀՀ ԿԳՄՍՆ

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում