Քաղաքականություն

ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կազմակերպության անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նոյեմբերի 27-28-ը պետական ​​այցով կգտնվի Ղազախստանում և կմասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հերթական նստաշրջանին։

«Այդ հանդիպմանը, որին մասնակցում են միայն առաջնորդները, կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրներն ու վերջին շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները»,-  ասել է Ուշակովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում