Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 նոյեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում կկայանա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

12:00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանը տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերին: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշար, բեմադրիչ, գրող, դերասան Սիմոն Աբգարյան, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան: Ասուլիսին լրագրողները հնարավորություն կունենան հավատարմագրվել և ներկա գտնվել դեկտեմբերի 5-ին և 6-ին, ժամը՝ 19։00-ին կայանալիք «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմանը։ ՀՀ ՀԳՄՍՆ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, 043 377778:

14:30-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Երևան» սրահում (Ամիրյան 2) կմեկնարկի «ԷԿՈսերվ ծրագրի ամփոփում ապագային ընդառաջ. հանուն մարդկանց և բնության» խորագրով միջոցառումը: Միջոցառումն իրականացվում է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի  ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը: ՀՀ ՇՄՆ: GIZ Հայաստան 033 045-665:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:30-ին «Openhaus Community Studio»-ում /Ավետիք Իսահակյան 9/ տեղի կունենա «Integrate 2024. աշխատաշուկայի վերափոխման խթանումը» թեմայով միջոցառում, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim-ը՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ։ Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ ImpactAim-ի «Արդյունքահեն ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի» շրջանակում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ ՄԱԶԾ (+374 91) 420122:

17:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4) տեղի կունենա ազգային .am դոմենի 30-ամյակի առիթով հանդիսություն։ Կներկայացվի Հայաստանում ինտերնետի ստեղծման, տարածման, .am-ի հիմնադրման պատմությունը, կցուցադրվեն այդ առիթով պատրաստված փաստավավերագրական ֆիլմը և հատուկ հրապարակում-ամսագիրը։ Կամփոփվեն նաև համացանցում հայերեն բովանդակության ստեղծան և զարգացման «Վիքի.հայ» մրցույթի արդյունքները, տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը։ Պատվոգրեր կշնորհվեն Հայաստանը համացանցին կապելու և այն զագրացնելու գործում մեծ ավանդ ներդրած անձանց և կազմակերպություններին։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ, հեռ՝ 077377611:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10:00-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կազմակերպվում է «Գիտություն, ստեղծարարություն, նորարարություն» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով։ Գիտաժողովը երիտասարդ հետազոտողների համար հարթակ է ոլորտի նորագույն միտումները ներկայացնելու, կատարված աշխատանքն ամփոփելու և նոր հետազոտական ուղղություններ որոնելու համար։ Զեկույցններով հանդես կգան ինչպես հայաստանյան բուհերի, այնպես էլ ԱՄՆ Յեյլի համալսարանի, Փարիզի 8 համալսարանի երիտասարդ գիտնականները։ 

Մշակույթ

12:00-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ /Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց/ Եղիշե Չարենցի մահվան օրվա առթիվ կկայանա այցելություն մեծ բանաստեղծի հուշարձանին: ՀԳՄ, Ե.Չարենցի տուն-թանգարան, Ե.Չարենցի անվան դպրոց:  

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում