Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ հակամարտությունների խաղաղ լուծումը առաջնահերթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի համար։ 

Լեհաստանի նախագահը տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  

«Այդ թեմայի շուրջ ես նաև խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ COP-29-ի շրջանակում։ Եվ ուզում եմ հիշատակել, որ ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ հստակ և կայուն սահմաններում։ Խաղաղությունը կարևոր է նաև, իհարկե, եվրոպական տարածաշրջանի համար, և մենք պատրաստ ենք օգնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- եզրափակեց Դուդան։

Հայերեն العربية English ქართული Русский 中文

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը