Հայաստան

QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կսահմանվի 7 օր

1 րոպեի ընթերցում

QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կսահմանվի 7 օր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի, կսահմանվի 7 օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով՝ այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանվելով 7 օր։ 

Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում