ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կհասնի ռեկորդային 14-16 մլրդ դոլարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալները կհասնեն ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 2024 թվականին գրանցված տնտեսական դինամիկայի վերաբերյալ։

«Ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը պետք է սկսել նրանից, որ դրանց դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես Եվրասիական տնտեսական միության հարթակում համագործակցությունն է։ Մեր փոխադարձ առևտրի տպավորիչ ցուցանիշները պարզապես անհնարին կլինեին առանց ԵԱՏՄ մարմինների կողմից առևտրային և վարչական խոչընդոտների վերացման արդյունավետ ջանքերի՝ ապահովելու անդամ երկրների անցումը միասնական տեխնիկական, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշներին և հստակ համակարգում ստեղծելու Եվրասիական տնտեսական տարածքի երկրների իրավասու պետական ​​գերատեսչությունների միջև»,-ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։ 

Նա նաև հավելել է, որ հենց նույն գործոններն են նպաստել Ռուսաստանի՝ Հայաստանի տնտեսության մեջ առաջատար ներդրողի շարքում հայտնվելուն։ 

«Մոտ 4 մլրդ դոլար է կազմում կուտակված ռուսական ներդրումների ընդհանուր մակարդակը»,-նշել է Կոպիրկինը՝ նկատի ունենալով Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը։

Դեսպան Կոպիրկինի խոսքով՝ արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարի նշագիծը՝ գերազանցելով նախորդ տարվա ամբողջ ցուցանիշը, որը կազմել է 7,4 միլիարդ դոլար։ 

«Մենք ակնկալում ենք պահպանել թափը և հասնել ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի։ Մենք նաև աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում համատեղ տնտեսական նախագծերի մեկնարկի վրա, որոնք շոշափելի ներդրում կունենան Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում, կստեղծեն նոր աշխատատեղեր և կբարձրացնեն բյուջեի հարկային եկամուտները»,-հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը։

Հայերեն العربية English Русский 中文

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները