Քաղաքականություն

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը  Վիլսոնի նախագահությունից ի վեր. ամերիկացի հոգևորական

1 րոպեի ընթերցում

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը  Վիլսոնի նախագահությունից ի վեր. ամերիկացի հոգևորական

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թրամփի վարչակազմը կլինի ԱՄՆ ամենահայամետ վարչակազմը՝ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է ամերիկացի հոգևորական, Ավետարանական եկեղեցու ամերիկացի սպասավոր Ջոել Թենին՝ հրապարակելով Այովայի նահանգապետի որոշումը, որով  ապրիլի 24-ը հայտարարվում է որպես Հայաստանը ճանաչելու օր:

«Հանրապետական ​​կուսակցությունը փոխվել է. հիմա այլևս չի հանդուրժվելու Ադրբեջանի և Թուրքիայի տեռորը. «Հետևաբար, ես՝ Քիմ Ռեյնոլդսս՝ Այովա նահանգի նահանգապետ, սույնով հայտարարում եմ 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանը ճանաչելու օր»,-մեջբերել է Թենին Ռեյնոլդսի որոշումը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում