Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարքի գնալը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ պահանջին:

«Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք հարցին, ապա իմ մոտեցումը հետևյալն է՝ եթե տեսնում ենք, որ մենք ռեալ հասնում ենք խաղաղության, կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք, փոխադարձաբար հրաժարվենք հայցերից և հույս ունենանք, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի»,-ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ սակայն տրամաբանությունը կլինի այն, որ, եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ոչ ադրբեջանական կողմին, ոչ Հայաստանին չի սահմանափակելու դա անել:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնելու նպատակով Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդների հեռացման վերաբերյալ Ադրբեջանից հնչող պահանջին՝ վարչապետն ասաց, որ հայկական կողմն Ադրբեջանին արել է հանդիպակաց առաջարկ՝ այդ կարգավորումն անել սահմանազատված հատվածների նկատմամբ: «Այն սահմանում, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»,-նշեց նա:

Հայերեն العربية English Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին