Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը և DFC-ի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման և ՀՀ-ում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը և DFC-ի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման և ՀՀ-ում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Էնջելի հետ` քննարկելու համար երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով.  «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ նաև հնարավորություններ է բացելու նրանց համար, ովքեր ունեն գաղափարներ և վճռականություն, բայց չունեն միջոցներ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք քայլ առաջ կատարել զարգացող և ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ»։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր և միջին ձեռնարկատիրության ծրագրերի աջակցության և կապիտալի շուկայի զարգացման, փախստականների համար բնակարանաշինության, պարենային անվտանգության և գյուղատնտեսության, մասնավորապես, օրգանական գյուղատնտեսության խթանման և վերականգնվող էներգիայի ինտեգրման, զբոսաշրջության ոլորտի զարգացման առանցքային հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում