Քաղաքականություն

Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվում տեղի է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը և խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։

Հանդիպման ընթացքում նախարարները անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը։ Բերբոքը կարևորել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովումը՝ ընդգծելով Գերմանիայի պատրաստակամությունը աջակցելու խաղաղության հաստատման ջանքերին։

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապերի բարելավման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել տնտեսական աճին և համագործակցության խորացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու երկխոսությունը և համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում