Մերձավոր Արևելք

Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները

1 րոպեի ընթերցում

Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամաններ տալու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենի հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։

«ՄՔԴ-ի կողմից Իսրայելի առաջնորդների ձերբակալման հրաման տալը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ ասել՝ ինչ էլ որ ՄՔԴ-ն ենթադրի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ոչ մի հավասարություն չկա, ոչ մի։ Մենք միշտ կկանգնենք Իսրայելի կողքին նրա անվտանգությանը սպառնալիքների դեմ», - ասել է Բայդենը։

Նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի (համարվում է մահացած) ձերբակալման հրամաններ է տվել 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրանից հետո Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Մի շարք երկրներ արձագանքել են ՄՔԴ-ի այս որոշմանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում