Նոյեմբերի 22-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 նոյեմբեր,  2024            

Պետական կառույցներ

12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի ասուլիսը: Թեմա. Շանհայում կայացած «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսի մասնակցության արդյունքները։

Մամուլի ակումբներ

12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ԱԺ նախկին փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը՝ «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև» թեմայով: 

Մշակույթ

14:30-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի կունենա իրանցի հայտնի գրողներ՝ Աբաս Ջհանգիրյանի «Հրեշի ստվերը» և Ֆահրադ Հասանզադեի «Մեղեդի չորեքշաբթի օրերի համար» գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա կլինեն «Հրեշի ստվերը» գրքի հեղինակ Աբաս Ջհանգիրյանը, թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, գրողներ, գրաքննադատներ և այլք: Միջոցառումն իրականացվում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում