Մերձավոր Արևելք

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը երեք ավիահարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ ավերելով մի քանի շենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լիբանանի պետական լրատվական գործակալությունը։

Հարվածները հասցվել են լուսաբացից առաջ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Լիբանանի պետական գործակալությունը նաև հայտնել է, որ նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան իսրայելական հարվածներից Լիբանանի Մաարկեհ քաղաքում զոհվել է 5 մարդ, 23-ը՝ վիրավորվել։ Իսկ Տյուրոս քաղաքում զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 65-ը։ 

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած ռազմական գործողություններին զուգահեռ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և Իսրայելը պարբերաբար փոխադարձ հարվածներ էին իրականացնում։ 2024 թ. սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանի հարավում։ Մեկ տարվա ընթացքում Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 3500 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 15 000 մարդ։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Իսրայելի հյուսիսից ևս տասնյակ հազարավոր մարդիկ են տեղահանվել «Հեզբոլլահ»-ի գնդակոծությունների պատճառով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում