Նոյեմբերի 21-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ, 21 նոյեմբեր,  2024            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ից «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, Տերյան մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ: Միջոցառման շրջանակում կկազմակերպվի հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 15:30-ին «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում (Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2023 սենյակ) կկայանա «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS)» միջազգային օրվան նվիրված աշխատաժողով: Նպատակն է բարձրացնել ուսանողների և մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների տեղեկացվածությունը «Գեոմատիկա» մասնագիտության «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ)» կրթական ծրագրի վերաբերյալ։ Աշխատաժողովի ընթացքում ոլորտի մասնագետները կծանոթանան գործնականում և պետական կառավարման համակարգերում ԱՏՀ-ի կիրառություններին և զարգացման միտումներին։ Հյուրեր՝ Քաղաքաշինության կոմիտե, Կադաստրի կոմիտե, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ՏԿԵ նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀԱԱՀ Ագրարային, Գեոդեզիստների և հողաշինարարների միություն, Ինտերգեոտեկ ՍՊԸ, Գեովայբ ընկերություն: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը Արցախցիների համար, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում, ԵՊՀ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ։ Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ 40-ից ավելի առաջատար կազմակերպությունների և աշխատանք փնտրողների միջև, կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը միտված կրթական միջոցառումներ և կլոր սեղան-քննարկումներ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։ ՀԲԸՄ, 055-888-508:

16:00-ին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում կկայանա Ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում:

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում