Իրանի ԱԳՆ են կանչել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու կեղծ պատրվակով Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության և «Iran Air»-ի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից ապօրինի պատժամիջոցներ սահմանելուց հետո Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը (դեսպանի բացակայությամբ) նոյեմբերի 19-ի երեկոյան հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, և նրան է փոխանցվել Իրանի վճռական բողոքը Մեծ Բրիտանիայի կառավարության այդ անօրինական և չարդարացված գործողության դեմ», - նշված է հրապարակման մեջ։

Արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի օգնական Աբբաս Նադերին դատապարտել է Մեծ Բրիտանիայի այդ գործողությունները՝ դրանք համարելով միջազգային իրավունքին հակասող և նշելով, որ դրանք խախտում են  նավագնացության և ծովային առևտրի ազատության սկզբունքը։

Աբբաս Նադերին հերքել է այն պնդումը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։ Նա նաև անընդունելի է անվանել «որոշ եվրոպական պետությունների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի միջամտությունը պաշտպանության ոլորտում այլ երկրների հետ Իրանի համագործակցությանը»:

Բացի այդ, նոյեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ է կանչվել ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի դեսպանը։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ նման քայլ է ձեռնարկվել՝ կապված Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ընդունված «անօրինական պատժամիջոցների»։

Հայերեն Русский

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր