Միացյալ Նահանգներ

Լավրովը մեկնաբանել է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

2 րոպեի ընթերցում

Լավրովը մեկնաբանել է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օգտին, արժանի են աջակցության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։

«Թրամփն ասել է, որ ինքը խաղաղության նախագահ է, ոչ թե պատերազմի, և մարդիկ, քաղաքական գործիչները, ովքեր հայտարարում են, որ իրենք խաղաղություն են ուզում և ոչ թե պատերազմ, ընդհանրապես արժանի են աջակցության»,- ասել է նա G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը նույնպես ողջունում է խաղաղության նախաձեռնությունները, որոնք գալիս են Չինաստանից և Բրազիլիայից։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի փոխարեն։ Նա նաև ընդգծել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է ընդամենը 24 ժամում հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի խոսքերը, տվյալ հակամարտությունն անվանել է չափազանց բարդ խնդիր՝ մեկ օրում լուծելու համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում