Նոյեմբերի 20-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 նոյեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի համատեղ կազմակերպած «Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը կնախագահեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը։ Զեկուցմամբ հանդես կգա հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ։ Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մուտքն ազատ է։ ՀՀ ԳԱԱ

Ժամը 10:00-ին «Դաունթաուն» բիզնես կենտրոնում /Ադմիրալ Իսակով 11/ կկայանա «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն է իրազեկել շահագրգիռ կողմերին նախատեսվող ծրագրային գործողությունների մասին և ձևավորել ծրագրի իրականացման շրջանակի, շահակիրների դերի և ակնկալվող արդյունքների առնչությամբ ընդհանուր տեսլական: Բացման պաշտոնական ելույթներ. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան (ենթակա է հաստատման), Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատ, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոն (TBC), ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյան: ՀՀ ՇՄՆ, +374  011 818-559:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանի ասուլիսը: Թեմա. դասալսումներ՝ դպրոցներում․ մեկնարկում է «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը։

ժամը 11:00 Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը կներկայացնի մանրամասներ՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման վերաբերյալ:
Սիրով հրավիրում ենք լուսաբանման:

Ժամը 13:30-ից «Անի Գրանդ Հոթել»-ի «Պանորամա» սրահում /Հանրապետության 65/ կկայանա Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպվող Հայաստանի անտառների վերաբերյալ 3-րդ կլոր սեղան քննարկումը՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով: Հանդիպմանը ներկա կլինեն՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Սևակ Մարկոսյանը, ներկայացուցիչներ. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC), My Forest Armenia, Armenia Tree Project, ՇԵՆ ՀԿ-ներից, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։ 374 98509939:

Ժամը 17:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:30-ին Հայ-ռուսական համալսարանում ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն հետ համատեղ կազմակերպում է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով: Բացման խոսք՝ ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյան: Ողջույնի խոսք՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյան: Ժամը 13:00-13:30-ը՝ հավաք խորհրդակցության արդյունքների ամփոփում և հավաստագրերի հանձնում եւ շրջայց Հայ-ռուսական համալասրանի սպորտային համալիրում: ՀՌՀ, +374 93 52 85 49:

Ժամը 13:00-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում (6-րդ մասնաշենք՝ սև շենք, 318 սենյակ) կկայանա ԽՍՀՄ ակադեմիկոս, պատմաբան, լեզվագետ, ԵՊՀ հիմնադիր Հակոբ Մանանդյանի ծննդյան 151-֊ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ելույթ կունենան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, Հակոբ Մանանդյանին նվիրված կենսագրական հոդվածի հեղինակները և Հակոբ Մանանդյանի ժառանգ Էլեոնորա Մանանդյանը։ 098 040638:

 

Մշակույթ

Ժամը 12:00-ին «Ibis» հյուրանոցի «Կարին» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1) Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը կներկայացնեն փաստեր։ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։ Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների որոշ մասի բնօրինակ լինելու և գոյության հետ կապված։ Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ։ «Քոչար» մշակութային հիմնադրամ, +374  91220170:

Ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի ֆիլմը Ամանորի հրաշքի ու երազանքի մասին է: Ֆիլմի նկարահանումների աշխարհագրությունը ընդարձակ է, նկարահանումներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, ներկայացվում է տեղի կոլորիտը, բարբառը, հումորները: Հատկանշական է, որ ֆիլմում ընդգրկված դերասանները ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը:  

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres