Բացահայտվել է Իրանից Հայաստան փոխանցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք. կալանավորվել է երկու անձ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով փոխանցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 11-ին ժամը 05:00-ի սահմաններում Երևանի 52 և 32–ամյա բնակիչները, «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով մեկնելով Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջան, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի-Ագարակ հատվածից վերցրել են մաքսանենգ ճանապարհով՝ ԻԻՀ-ից ՀՀ ուղարկված, առանձնապես խոշոր չափերի թմրանյութի փաթեթներ և տեղավորել նշված ավտոմեքենայի սրահում։

Այնուհետև, ժամը 07:30-ի սահմաններում, դեպի Երևան ուղևորվելու ճանապարհին, Կապան-Երևան միջպետական նշանակության ավտոմայրուղու վրա, ավտոմեքենան կանգնեցվել է ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով նշված վայրում գտնվող ԱԱԾ աշխատակիցների կողմից և պարզվել է, որ ավտոմեքենայում առկա է բազմաթիվ փաթեթներից բաղկացած և միմյանց հետ կպչուն ժապավենով միացված 2 կապոց:

Քննիչի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթ իրականացնող մարմնին ներկայացված տվյալ անձանց ձերբակալելու որոշում։

Կատարված քննչական գործողության, մասնավորապես՝ ավտոմեքենայի խուզարկությամբ վերոնշյալ կապոցներում հայտնաբերվել է 10կգ 294գ ընդհանուր քաշով զանգված, որը, ըստ նշանակված փորձաքննության եզրակացության՝ հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ԻԻՀ քաղաքացու ինքնությունը, ով վերը նշված անձանց համար հայ-իրանական սահմանի վրայով հայկական տարածք էր փոխանցել նշված թմրամիջոցները։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի նշված բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 

Հիշյալ տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին