ՄՈՍԿՎԱ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների նոյեմբերի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 19189.19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 7278.23 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 8109.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ: