Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կառավարությունում առաջիկա վերադասավորումների ֆոնին, որի մասին երկրի վարչապետ Դորին Ռեչանը ծրագրում է հայտարարել։

«Ինձ համար պատիվ էր ծառայել Մոլդովայի Հանրապետությանը որպես ներքին գործերի նախարար: Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար այս դժվարին մանդատի ընթացքում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, գրել է Էֆրոսը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

Ավելի վաղ Դորին Ռեչանն ասել էր, որ երկուշաբթի երեկոյան կներկայացնի կառավարությունում վերադասավորումների վերաբերյալ որոշումներ՝ դրա արդյունավետությունը բարելավելու նպատակով։

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խոստովանել է, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել և նշել, որ վերադասավորելու է կառավարությունը, որը ձևավորվել էր իր հիմնադրած «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից։ Սանդուն վերջին ընտրություններում հաղթել է երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 55,33 տոկոսը, նրա հակառակորդը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, հավաքել է ձայների 44,67 տոկոսը։

 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն