Նոյեմբերի 19-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ, 19 նոյեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 334 սրահում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ ՀՀ ԱԺ, Գիտուժ:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  3-րդ  նստաշրջանի 3-րդ  նիստը:

Ժամը 09:30-ից «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Փարիզ» սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) տեղի կունենա Կառավարություն-Տարածքային կառավարման մարմիններ-Քաղաքացիական հասարակություն ձևաչափով ֆորում՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներն ու սոցիալական ներառումը» թեմայով: Միջոցառմանը կբանախոսեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՀՀ ՏԿԵ նախարարության, ՀՀ ԱՍՀ նախարարության պաշտոնյաներ և թեմայի առնչությամբ գործունեություն ծավալած փորձագետներ: Մասնակիցների և քննարկումներ իրականացնողների ցանկում են նաև միջազգային կառույցների, դեսպանատների, բարձրագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտում շահագրգիռ հասարակական կազմակերպություններ: Ֆորումի ընթացքում հավաքագրված տեղեկության հիման վրա ծրագրային փորձագետների օժանդակությամբ կպատրաստվի համապատասխան առաջարկություններով ու դիտարկումներով փաստաթուղթ, որը հետագայում կքննարկվի ու կջատագովվի ոլորտային պատասխանատուների հետ: «Սոցիալական Արդարություն» ՀԿ, հեռ. 37491 05 13 14: 

Ժամը 11:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը։ Համաժողովի ընթացքում առաջատար մասնագետներ ՀՀ գիտական և կրթական կառույցներից կներկայացնեն գիտական և հանրամատչելի զեկուցումներ հայոց լեզվի ուսուցիչների համար, կքննարկվեն լեզվամտածողության, հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցեր։ Համաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ՀՀ ԳԱԱ

Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի, Հայտերի գնահատման հանձնաժողովի անդամ և FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի, Cifora ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն, ծրագրի շահառու Հրանտ Մանասյանի ասուլիսը: Թեմա. տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում կկայանա Ազգային գրադարանի և Արվեստի ռուսաստանյան պետական գրադարանի համատեղ ցուցադրությունը՝ նվիրված բալետի ստեղծման պատմությանը։ Գրքային և նոտային հրատարակություններով, թատերական ազդագրերով և լուսանկարներով ներկայացված են Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի, Գրիգոր Հախինյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ «Ռուսական բալետի առաջին անունները» պաստառաշարը ներկայացնում է 1890-ական թվականներից մինչև մեր օրերը Արվեստի ռուսաստանյան պետական գրադարանի հազվագյուտ թատերական լուսանկարների հավաքածուն։ Թամանյանական մեծ դահլիճում հայ բալետի պատմությանը և երևելի դեմքերին նվիրված դասախոսությամբ հանդես կգա ՀՀ վաստակավոր մանկավարժ, բալետի քննադատ Հասմիկ Մարկոսյանը։

Ժամը 19:00-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7 Ա) կբացվի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 ամյակին նվիրված 10-օրյա ցուցահանդես, որն ուղեկցվելու է դասընթացներով: Տաս օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Միջոցառումը հրաշալի հնարավորություն է ծոնթանալու երիտասարդ սերնդի փարաջանովյան ընկալումներին: Միջոցառումների շարքը կբացվի «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» ցուցահանդեսով։ Կողք կողքի կցուցադրվեն «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչների ու աշակերտների ստեղծագործությունները: Նոյեմբերի 29-ին միջոցառման փակում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր, հեռ. 091 806301:

Ժամը 19:00-ին Ռուսական արվեստի թանգարաում կկայանա թանգարանի  40-ամյակին նվիրված երեկո։ Երեկոն նաև հոբելյանական տարվա ամփոփումն է՝ նվիրված թանգարանի հիմնադիր՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակի և թանգարանի հիմնադրման 40-ամյակի:

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres