Սպորտ

Ծանր խաղ ստացվեց. Սուրեն Չախալյանը` Լատվիայի դեմ հաղթանակի մասին

1 րոպեի ընթերցում

Ծանր խաղ ստացվեց. Սուրեն Չախալյանը` Լատվիայի դեմ հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ Ազգերի լիգայի ենթախմբային փուլի վերջին տուրի հաղթանակը հավաքականի համար ծանր էր:

«Մեզ համար ծանր խաղ ստացվեց: Երկրորդ կեսում խաղը փոխվեց, և տղաները կատարեցին այն հանձնարարությունը, որը տրվել էր նրանց: Ես նրանցից միայն համբերություն էի պահանջել: Պետք էր սպասել մեր պահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չախալյանը:

Նրա խոսքով` Լատվիայի դեմ խաղում մեծ փոփոխություններ չկային, և Հայաստանի հավաքականին հաջողվեց լուծել լատվիացի ֆուտբոլիստների` պաշտպանությունում ստեղծած խնդիրները:

Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյան կղզիների թիմը 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում