Նավթի գները նվազել են - 15/11/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԼՈՆԴՈՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.02%-ով և կազմել 66.95 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 71.04 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն

ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն