Հայաստան

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ քաղաքացիներին նաև նույնականացման քարտով Ղազախստան մուտք գործելու հնարավորություն տվող համաձայնագիրը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն: 

Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո: Ըստ նախագծի՝ 2024թ. հուլիսի 3-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում