Սիրիան դատապարտել է իսրայելական հարձակումները, որոնք երկրում տասնյակ մարդկանց կյանք են խլել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկիրը դատապարտում է Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Ըստ գերատեսչության հայտարարության՝ Իսրայելի կողմից թիրախավորված բնակելի շենքերն ամբողջությամբ ավերվել են։ Բացի այդ, մեծ նյութական վնաս է հասցվել կենսական նշանակության օբյեկտներին, ինչպիսիք են կամուրջները և որոշ միջազգային ճանապարհներ։

Ավելի վաղ SANA-ն, վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարությունը, հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Դամասկոսի Մազե և Քուդսայա շրջաններին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ևս 16-ը՝ վիրավորվել։ Զոհերի և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։

«Սիրիան հաստատում է, որ բռնազավթող վարչակազմի կողմից միջազգային օրենքների և կանոնակարգերի շարունակական անտեսումը և նրա անտարբերությունն իր ագրեսիան և ոտնձգությունները դադարեցնելու միջազգային բոլոր պահանջների նկատմամբ, այն բանի հետևանքն է, որ Անվտանգության խորհուրդը չի կարողացել վճռական և իրական դիրքորոշում որդեգրել՝ նրան (Իսրայելին) հետ պահելու իր հանցագործություններից, որոնք ներառում են նաև հարձակումներ Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի վրա, որոնք խոչընդոտում են ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության աշխատանքը», - ասված է հայտարարության մեջ։

Իսրայելի բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին՝ նշելով, որ թիրախավորում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները։

Հայերեն Русский

Երիտասարդ ըմբիշներն ու մարզիչն ամփոփեցին աշխարհի առաջնության արդյունքները

Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում