Աշխարհ

Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրոյի հատկացումը

1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրոյի հատկացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրո հատկացնել Ukraine Facility ծրագրի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Շմիգալի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական է տվել Ուկրաինայում իրականացված բարեփոխումներին և նշել, որ կառավարությունը կատարել է անհրաժեշտ հանձնարարականները՝ այս գումարի տրամադրման համար։

«Կառավարությունը հույս ունի, որ Եվրամիության խորհուրդը արագ կվերահաստատի որոշումը, որից հետո 2024 թվականին Ukraine Facility ծրագրի շրջանակում ընդհանուր աջակցությունը Ուկրաինային կկազմի 16.1 միլիարդ եվրո»,-նշել է Շմիգալը։

Ukraine Facility ծրագիրը Ուկրաինայի աջակցության եվրոպական ծրագիր է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 50 միլիարդ եվրո, և այն կգործի 2024-ից մինչև 2027 թվականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում