Հայաստան

ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը ԱԺ-ում է

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը ԱԺ-ում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացրեց «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

Նրա խոսքով՝ փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու կարգը: 

«Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։

Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից, վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա»,- ասաց Սաֆարյանը։

Փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը չի սահմանափակում կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցները, որոնց ներկայությունն իրենց պետության տարածքում ցանկալի չէ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում