Նոյեմբերի 15-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 նոյեմբեր,  2024            

ԱԺ

Ժամը 10։00-ին ԱԺ նիստերի դահլիճում կշարունակվի նիստը 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա Մեգերյան կարպետի և Հայաստանի պատմության թանգարանի միջև հուշագրի ստորագրման արարողություն։ Հուշագրի շրջանակներում կնքվելու է պայմանագիր, ըստ որի ստեղծվելու է 19-րդ դարի կեսի «Աստղահավաք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով, որը կնվիրաբերվի Հայաստանի պատմության թանգարանին: +374 77 681810:
Ժամը 12:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշանակված է ԿԸՀ արտահերթ նիստ։ 

Ժամը 12:00-ին Մատենադարան, ծրագիր՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի կողմից Զինվորի տուն կտարվի «Շուխոնց ավետարան» թղթե ձեռագիր մատյան՝ խնդրակատար ավետարանը:  Ծրագիր՝ ժամը 13:00-ին ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում՝ Գմբեթի տակ, կցուցադրվի Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված ձեռագիրը (18-րդ դար), որը հանդիսավորությամբ կնվիրաբերվի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Ելույթ կունենա ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով կարևոր այս նախաձեռնությունը: Ժամը 14:00-ին Մատենադարանում կանցկացվի արժեքավոր ձեռագրի հանդիսավոր փոխանցման արարողություն: Միջոցառմանը ներկա կլինի և ողջույնի խոսք կասի նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ժամը 14:20-ին Մատենադարանի Ընծայաբերման սրահում տեղի կունենա նվիրաբերության արարողությունը: Ժամը 14:20-ից զուգահեռ՝ Մատենադարանի մյուս սրահներում հերացիականների համար կկազմակերպվի շրջայց, որտեղ կծանոթանան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնի ցուցանմուշներին: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ (Պետրոս Ադամյան 14) կկայանա բողոքի ակցիա՝ «Stop Greenwashing Genocide!»: Ակցիայի ավարտին նամակ կհանձնվի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։ Միջոցառմանը ներկա կլինի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով: Բողոքի ակցիան կազմակերպվել է ՄԱԿ-ի այն որոշմանը ի պատասխան, որը COP29 համաժողովի անցկացման վայրը նշանակել է Ադրբեջանը։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ տարածաշրջանի բնապահպանական պաշտպանության վրա։ +374 93 804139: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (Ալեք Մանուկյան 11) կկազմակերպվի միջոցառումների շարք՝ «Ուժի և գիտության խաչմերուկում» խորագրով։ Նախասրահում բուհի մասնագիտական ամբիոններն առանձին տաղավարներում կներկայացնեն գիտության ոլորտում ունեցած իրենց ձեռքբերումները։ Այնուհետև «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը կներկայացնի կենտրոնի գիտահետազոտական և աշխատանքային հնարավորությունները։ Միջոցառումները կավարտվեն գրադարանում, որտեղ սպորտային մանկավարժության գիտության ձեռքբերումների մասին կխոսի ոլորտի բացառիկ մասնագետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը։ +374 91 463535:

Ժամը 12:30-ին ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք) ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը այս տարի նշում է կազմավորման 90-ամյակը, այս առիթով կկայանա «90-ամյա գերազանցություն» խորագրով միջոցառում: Միջոցառմանը կմասնակցեն. ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, վարչական ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, փոխնախարարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, գործընկերներ, ուսանողներ և հյուրեր: 094 52 52 65, 060 71 01 03:

Ժամը 14:00-ից Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ, Դավիթ Անհաղթի 10) կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած աշխատանքի տոնավաճառ, որը կհամախմբի շուրջ 65 ընկերությունների, պետական կառույցների և տաղանդավոր երիտասարդների։ Միջոցառման շրջանակում կներկայացվեն համալսարանի նոր՝ շրջանավարտներին և կարիերայի կառուցմանը նվիրված էլեկտրոնային հարթակները։ Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։ +37498061798։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերով քննություն․ ի՞նչ գործողություններ են արվել 2024-ին» թեմայով։ Բանախոսներ՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյան: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում ծառայելու ընթացքում զոհված զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Լևոն Թորոսյանի գործերին։

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան, արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյան:

Մշակույթ

Ժամը 15:00-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի գրողների միության 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական հանդիսություն: ՀԳՄ անդամների և ՀԳՄ պատվավոր անդամների մուտքն անդամատոմսերով։ ՀԳՄ, ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 18:00-ին կվերաբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի /Նալբանդյան 21/ մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ։ Ցուցադրությունը համալրվել է Ալ.Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով: Ինտերակտիվ նոր ձևաչափով է ներկայացված կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային աջակցությամբ: 

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres