Միացյալ Նահանգներ

Թրամփը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի . Fox News

1 րոպեի ընթերցում

Թրամփը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի . Fox News

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի, որը բանակցություններ կվարի հակամարտությունը դադարեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դուք կտեսնեք շատ բարձրաստիճան հատուկ բանագնացին, ով վայելում է մեծ հեղինակություն, ում հանձնարարված է լինելու Ուկրաինայում հասնել խաղաղ կարգավորման», - նշել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը:

Ըստ աղբյուրի՝  հատուկ բանագնացը շուտով կնշանակվի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում