Աշխարհ

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը չպետք է լինի ի վնաս Գերմանիայի

1 րոպեի ընթերցում

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը չպետք է լինի ի վնաս Գերմանիայի

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Կիևին ռազմական աջակցություն տրամադրելը չպետք է կատարվի Գերմանիայի և նրա քաղաքացիների ապագայի համար ներդրումների հաշվին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  կանցլերը հայտարարել է Գերմանիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

«Անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի. պետք է արդյոք ֆինանսավորել Ուկրաինայի աջակցությունը, Գերմանիայի դաշնային բյուջեի ավելի քան 12 մլրդ եվրոյի հաշվին՝ ի վնաս մեր երկրի ապագայի: Իմ պատասխանն է՝ ոչ»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Նա հերթական անգամ նշել է, որ չի կարող լինել երկակի դիրքորոշում և ընտրություն Կիևին օգնելու և Գերմանիայի բարօրության միջև:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում