Աշխարհ

Թուրքիան Իսրայելին չի ծանուցել հարաբերությունների խզման մասին. իսրայելական աղբյուր

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Իսրայելին չի ծանուցել հարաբերությունների խզման մասին. իսրայելական աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանությունները Թուրքիայից ծանուցում չեն ստացել երկու երկրների միջև հարաբերությունների խզման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը:

«Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է գործել. Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ հարաբերությունների խզման մասին չեն ծանուցվել»,- նշված է լրատվամիջոցի հաղորդագրությունում։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունները խզելու մասին։

Թուրքիան վերջին ամիսներին պարբերաբար քննադատում է Իսրայելին՝ Գազայի հատվածում և Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում