Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամը համարում է քաղաքական անպատասխանատվության դրսևորում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամը համարում է քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակի պայմաններում Գյումրու համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների շուրջ 2000 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել մինչև օրս: 

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է: Այսօր Գյումրիում, ըստ էության, չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ մանդատ են ստացել ազատ անկախ ընտրություններով, Գյումրին կառավարելու հայտ են ներկայացրել: Հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, դեռ կողմից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ճնշել, ստիպել»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ իշխանությունը ոչ ճնշել, ոչ ստիպել է:

Ըստ նրա՝ այդ մարդիկ որոշել են պարզապես վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, Հայաստանի Հանրապետությանը:

«Հեռանալ էլ կարելի է, բայց հեռանալ կարելի է այնպես, որ, ենթադրենք, աղբահանության խնդիր չառաջանա և այսպես շարունակ: Նրանք, որոնք կասեն, թե իշխանությունը ճնշել է, որ իրենք մանդատ դնեն, կատարյալ սուտ է, այդպիսի բան չի եղել: Գուցե ընդհակառակը՝  փորձ  է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել ինչ–ինչ առավելություններ կամ արտոնություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ: Այդ շանտաժն ի սկզբանե չէր կարող անցնել»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ որքան էլ բարդ է, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերները գտել են լուծումը, որ Գյումրու համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ ստանան հնարավորինս արագ: Ըստ նրա՝ առնվազն մեկ շաբաթվա ընթացքում կանեն դա: 

Գյումրու ավագանու իշխող «Բալասանյան դաշինք»-ի անդամները վայր են դրել մանդատները: Իսկ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, որոնք բավարարվել են: Գյումրիում կառավարման ճգնաժամ է առաջացել: 

 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ