Քաղաքականություն

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ գրավոր առաջարկները

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ գրավոր առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ադրբեջանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող են ունենալ լուծում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կազանում կայացած իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

«Կազանում տեղի ունեցած կարևորագույն հաջորդ իրադարձությունն այն էր, որ շատ նման է նրան, որ մենք տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը, ըստ էության, կարող է հասցեագրել և փոխադարձ, լիարժեքորեն լինել ընդունելի։ Եվ մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում