Նոյեմբերի 14-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 նոյեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ կկայանա «Հարգանք սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ» խորագրով բարձր մակարդակի միջազգային երկօրյա վեհաժողով։ Վեհաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան Վենետիկի հանձնաժողովի անդամներ, ՄԻԵԴ դատավորներ, տարբեր երկրների սահմանադրական և այլ բարձր դատարանների նախագահներ, դատավորներ, գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։ Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ, Նիդերլանդների գերագույն դատարանի դատավոր Մարտին Կույյերը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա Մենգղինին: ՀՀ ՍԴ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:45-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում Հայ օգնության ֆոնդը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի և Տեխասի գյուղատնտեսության, սննդի և սնուցման գիտական կենտրոնի մասնագետների հետ համատեղ նոյեմբերի 14-15-ը կանցկացնի երեխաների և դեռահասների սնուցման արդի հարցերին նվիրված՝ «Այսօրվա սնուցումը կարևոր է վաղը» խորագրով միջազգային երրորդ համաժողովը։ Երկօրյա զեկույցներով հանդես կգան միջազգային ու տեղական բժիշկներ, փորձագետներ, այդ թվում՝ հրավիրված դասախոսներ վերոնշյալ համալսարանից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Պարենի համաշխարհային ծրագրից, ՀՀ առողջապահության նախարարությունից, Առողջապահության ազգային ինստիտուտից։ 

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում Քաունթերփարթ Ինթերնեշնլը հրավիրում է լուսաբանելու «Երիտասարդների մասնակցությունը Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում. մասնակցության մեխանիզմներն ու արդի մարտահրավերները» թեմայով միջոցառումը։ Միջոցառումն իրականացվում է «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում: Հայաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան, որպես ԳՔՀ ծրագրի ենթադրամաշնորհառու, կներկայացնի իր հետազոտության արդյունքները: Հետազոտության ներկայացումից հետո տեղի կունենա թեմատիկ պանելային քննարկում, որը կշարունակվի պետական մարմինների ներկայացուցիչների, քաղ.հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների և փորձագետների միջև կլոր սեղան քննարկումներով: «ԳՔՀ» ծրագիր, հեռ. +374 93 573 500:

Ժամը 10:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում (Մարշալ Բաղրամյան 40) կկայանա «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկում: Ադրբեջանում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP29 գագաթնաժողովի կապակցությամբ Հայաստանում անցկացվող միջոցառումները. նոյեմբերի 14-ին 1. Պանելային քննարկում «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով եւ 2. նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի մոտ (Պետրոս Ադամյան փողոց 14) կանցկացվի բողոքի ակցիա՝ «Stop Greenwashing Genocide!»: Ակցիայի ավարտին նամակ կհանձնվի ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին։ Միջոցառումների գրխավոր հյուրն է էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով: Գրետան Հայաստան է ժամանել նոյոմբերի 12-ին: Երկու միջոցառումներին էլ նա կմասնակցի և հանդես կգա հատուկ ելույթով։ Միջոցառումները կազմակերպվում են անկախ նախաձեռնությամբ՝ հայկական էկոակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների խմբերի կողմից։ Հայկական կլիմայական արդարադատության նախաձեռնություն, +374 93 804139:  

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Վերականգնողակա՞ն, թե՞ պատժողական քաղաքականություն․ ի՞նչ է առաջարկում պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան, պայմանական վաղաժամկետ ազատված անձ Արման Սարգսյան:

Մշակույթ

Ժամը 16:30-ին Նկարիչների միության առաջին հարկում (Աբովյան 16) կկայանա «Ստեղծիր նոր պատմություն» արշավի ամփոփիչ միջոցառումը: Արշավի շրջանակում իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ, առցանց հարցումներ թվով 1900-ից ավել երիտասարդ տղաների շրջանում (16-25տ.) և կազմակերպվել է լայնածավալ սոց.մեդիա արշավ 5 ինֆլյուենսերների մասնակցությամբ։ Թեմաներն էին առնականության ընկալումը, մեր հասարակությունում կարծրացած անառողջ պատկերացումները և գենդերային բռնությունը։ Արշավի հանդիսավոր փակումը կլինի արդյունքների ներկայացման, նոր կապերի ձեռք բերման և հաճելի ժամանցի լավ հնարավորություն։ Արշավը իրականացվել է UNESCO-ի և UNAIDS-ի աջակցությամբ։

Ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի հնդկական ֆիլմերի փառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 17-ը: Կազմակերպիչ՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն: 

 

 

 

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար