ԵԱՏՄ երկրներն արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրներում 2023 թվականին արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ արտադրական արդյունաբերության մեջ  նկատվել է արտադրանքի ծավալների զգալի աճ։ Միության անդամ երկրների արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն ավելացել է 3,7%-ով, իսկ վերամշակող արդյունաբերության ծավալը՝ 7,4%-ով։

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանն՝ ընդգծելով, որ այդ աճն արձանագրվել է բոլոր անդամ պետություններում։ Վիճակագրական տվյալները հաստատում են, որ Եվրասիական տնտեսական միության երկրները արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են։

«Այս ցուցանիշներն, իհարկե, վկայում են միության երկրների արդյունաբերական քաղաքականության արդյունավետության մասին, որն ուղղված է կայուն աճի պահպանմանը։ Մեկ ամիս առաջ Երևանում կայացած Միջկառավարական խորհրդի շրջանակներում մենք հաստատեցինք շատ կարևոր փաստաթուղթ՝ «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը», որը ռազմավարական փաստաթուղթ է։ Այնտեղ ներառված են արդյունաբերական քաղաքականության խորացման և ընդլայնման հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների առաջնահերթությունները»,- նշել է Գ. Բարսեղյանը և ավելացրել, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունաբերության ցուցանիշների  դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ արտադրության ծավալները 21 ոլորտներից 19-ում շարունակում են աճել։ Աճի նվազում նկատվում է միայն նավթամթերքի (-3,2%) և մեքենաների ու սարքավորումների արտադրության (-0,9%) ոլորտներում։

Նախարարի խոսքով՝ Միության ռազմավարական խնդիրն է նորարարական տեխնոլոգիաների միջոցով տնտեսության զարգացման լրացուցիչ խթաններ գտնելը, տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես՝ արդյունաբերության մեջ, զարգացման նոր մեխանիզմներ ներդնելը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքում կարևոր արդյունք է համատեղ նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի ներդրումը: 

Ըստ մեր զրուցակցի՝ սա տնտեսության իրական հատվածի ինտեգրման նոր մակարդակ է, որը կարևոր քայլ է համագործակցության հիմնական նպատակին՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ։

Հայերեն Русский

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին