Թրամփը Fox News-ի հաղորդավարին կնշանակի պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի Փիթ Հեգսեթին, որը Fox News-ի հաղորդավար է և վետերան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

«Պատերազմ մարտիկների դեմ» վերնագրով իր գրքում Հեգսեթը գրել է, որ ծառայել է նախագահներ Ջորջ Բուշ Կրտսերի, Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի օրոք։ Բացի այդ, նրա ստորաբաժանումն աշխատել է նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ։ Հեգսեթը հայտարարել է, որ 2021 թվականին Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ իրեն թույլ չեն տվել մասնակցել արարողությանը, իր խոսքով, կրոնական դաջվածքի պատճառով։ 

Նա բանակից հեռացել է 2021 թվականին։ Հեգսեթն ԱՄՆ բանակի ազգային գվարդիայի վետերան է, որը ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Կուբայի Գուանտանամոյի ռազմաբազայում։ Իր հերթին Reuters-ը հաղորդում է, որ 44-ամյա վետերանը Թրամփի ամենաանակնկալ ընտրություններից մեկն էր, որի մասին նա հայտարարել է հունվարի 20-ին նախատեսված իր երդմնակալությունից առաջ։

Իր որոշման մասին հայտնելիս Թրամփը գովել է Հեգսեթին՝ նշելով, որ նա «կոշտ է, խելացի և «Ամերիկան առաջնահերթ է» գաղափարին հավատացող»։ 

Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո հայտարարվել են մի քանի պաշտոններում հնարավոր նշանակումների մասին։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփն ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոյին կարող է նշանակել պետքարտուղարի պաշտոնում

 

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը