Ամերիկյան ինդեքսները նվազել են - 12/11/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների նոյեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 43910.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 5983.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 19281.40 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան

Վարչապետն անդրադարձել է «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագրին

Հայաստանում ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է Ադրբեջանում հայելային արձագանքի. Փաշինյան

Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո