Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով կարևոր քննարկումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Նոյեմբերի 18-ին մենք երկու շրջադարձային քննարկումներ ունենք, որոնք անչափ կարևորում ենք։ Առաջինը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի նախագահությամբ օրվա առաջին կեսին և կառնչվի Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, իսկ օրվա երկրորդ կեսին կքննարկվի իրավիճակը Ուկրաինայում»,- ասել է Պոլյանսկին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում