ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ոլորտային ծրագրերին և տարբեր խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին: Նա կարևորել է կազմակերպության դերը ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործում: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախարարության վստահելի գործընկերներից է երեխաների իրավունքներին ուղղված առանցքային ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես, կարևորելով համընդհանուր ներառականությանն ուղղված համատեղ աշխատանքը: 

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից մեկի՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրի ընթացքը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագրում ընդգրկված հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց մի մասում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուս մասում շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝  ՀՀ կառավարության կարևոր թիրախներից է բոլոր բնակավայրերի համար նախադպրոցական ծառայության հասանելիության ապահովումը, այդ իսկ պատճառով արդեն իսկ քարտեզագրվել են նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերը: 

Այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է հիմնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող բնակավայրերում կկառուցվեն մանկապարտեզներ: 

Նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և նրանց կրթական համակարգ վերադարձնելու կարևորությանն ու քննարկել համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև նոր չափորոշչի շրջանակում հանրակրթական դպրոցներում գործող «Առողջ ապրելակերպ» խմբակին, մենթորների վերապատրաստումներին և այլ հարցերի: 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ կարևորելով նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման շուրջ կատարված համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու երիտասարդության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան