Նոյեմբերի 13-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 նոյեմբեր,  2024            

ՀՀ նախագահական

 

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Նախարարություններ 

ժամը 14:00-ին ՀԲԸՄ-ի գլխավոր դահլիճում (Երեւան,
Մելիք Ադամյան փող 2, 2/1) կտրվի 20-րդ IEEE EWDTS'2024 (Արևելք-Արևմուտք, Նախագծում և Թեսթավորում) միջազգային սիմպոզիումի մեկնարկը։

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովայի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանի ասուլիսը: Թեմա. դպրոցահասակ երեխաների սննդային վարքագիծ. բացասական միտումներն ու դրանց հետևանքները։

Ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Queen Erato» սրահում (2-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Silicon Mountains 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովի մեկնարկին։ Ասուլիսի մասնակիցներ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյան, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան, Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյան։ «Silicon Mountains 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին, տեղի կունենա նոյեմբերի 15-ին, Դվին սրահում։ Լուսինե Թանգյան, +374 91 320190:

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ի՞նչն է խանգարում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին» թեմայով: Հայաստանում կոռուպցիայի խնդիրը չի վերանում։ Այն մասին, թե ինչու է այս գործընթացը սկսել «սայթաքել», ինչ նոր լուծումներ և միջոցներ են անհրաժեշտ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար, կխոսենք կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում