Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում շուտով շահագործման կհանձնվի Չինաստանի կողմից կառուցվող արևային էներգիայով աշխատող կայանը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում շուտով շահագործման կհանձնվի Չինաստանի կողմից կառուցվող արևային էներգիայով աշխատող կայանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում Չինաստանի կողմից կառուցվող արևային էներգիայով աշխատող կայանը շուտով շահագործման կհանձնվի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ անդրադառնալով էներգետիկ ոլորտում Հայաստանի և Չինաստանի համագործակցության հնարավորություններին։ 

«Գեղարքունիքի մարզում Չինաստանն այժմ արևային էներգիայով աշխատող կայան է կառուցում, որը շուտով շահագործման կհանձնվի: Իհարկե, էներգետիկ ոլորտում մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել։ Մենք ևս հետաքրքրված ենք ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությամբ։ Մենք նաև տեղեկացված ենք, որ Հայաստանի ատոմակայանում պետք է կատարվեն որոշակի վերանորոգման աշխատանքներ, և քննարկվում է նաև նոր ատոմակայանի կառուցման հարցը», - ասաց Չեն Մինը՝ հավելելով, որ Չինաստանը պատրաստ է ըստ հայկական կողմի պահանջների և անհրաժեշտության՝ մասնակցել այս բոլոր ծրագրերին և օգնել հայ ժողովրդի կենսամակարդակը բարելավելու հարցում։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում