Չինաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ընդհանուր զարգացմանը․ Չեն Մին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն և պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։

«Հույս ունենք, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումներ կունենան։ Պետք է նշեմ, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շատ լավ կերպով։ Ես տարբեր առիթներ եմ ունեցել խոսելու հայ-չինական հարաբերությունների զարգացումների և հետագա միտումների մասին», - ասաց Չեն Մինը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հոկտեմբերին կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել  Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

«Պետք է նշենք, որ այս հանդիպումն առաջինն էր 2019 թվականից ի վեր։ Դրա ընթացքում երկու կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք աջակցել հայ-չինական հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը», - ընդգծեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ հույս հայտնելով, որ ընթացող համաժողովի քննարկումներն արդյունավետ կլինեն հայ-չինական հարաբերությունների զարգացման առումով։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան